04/06/2023 21:30
Հայաստանը բազմաթիվ երկրների հետ ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու մասով. արդեն նույնիսկ արդյունքներ ունենք. ԱԽ քարտուղար
Հայաստանը բազմաթիվ երկրների հետ քննարկում է զենք գնելու հարցը:
«Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում զենք գնելու մասով, մի մասով արդեն նույնիսկ արդյունքներ ունենք, մի մասով դեռևս բանակցությունները շարունակվում են»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` Հայաստանը, եթե խնդիր է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում: Սա ԱԽ քարտուղարն ասաց` նկատի ունենալով Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումներ չիրականացնելը: