04/06/2023 21:57
Լաչինի միջանցքը բացելու հարցում դեռևս չենք տեսնում որևէ առաջընթաց. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է` Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում պետք է լինի միջազգային հանրության ներկայություն:
«Միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն պետք է քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, դա նաև իրենից ենթադրում է միջազգային հանրության ներգրավվածություն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ միջազգային մեխանիզմի տեսանկյունից դեռևս առարկայական արդյունքներ չկան, բայց որոշակի առաջընթացը կա, որը բավարար չէ, սակայն`կարևոր է:
Հարցին`առաջընթաց կա՞ Լաչինի միջանցքը բացելու բանակցությունեներում`նա արձագանքեց`հայկական կողմը դեռևս չի տեսնում որևէ առաջընթաց: