04/06/2023 15:45
«Նիկոլ, դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել
Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․
«Ես և Ասպրամ Կրպեյանը գնում ենք այնտեղ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
2021 թվականի ապրիլի 8-ին Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության: