04/06/2023 21:48
Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը` հնարավոր է մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:
«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:
«Դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք», - նշեց նա: