04/06/2023 17:46
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ:
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»,- ասվում է հեռագրում: