05/06/2023 16:35
Զգուշացե՛ք հասարակական հանդերձարաններից. Մասնագետների խորհուրդը
Հասարակական հանդերձարաններում կարելի է վարակվել, բայց ոչ միայն սպորտային ոգով: Սրբիչները, հատակի ռետինե գորգերը և այլ ընդհանուր օգտագործման ենթակա իրերը կարող են բազմաթիվ վտանգներ պարունակել:
Բակտերիաներ
Սրբիչներին կարող են բազմաթիվ բակտերիաներ լինել, այդ թվում` մեթիցիլին ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկ: Այն առաջացնում է ցավոտ թարախային վերքեր և փոխանցվում է մարդուց մարդուն: Այս բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների հանդեպ և պահանջում են հատուկ բուժում:
Պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն անձնական հիգիենայի պարագաներ, սրբիչներ ու մարզահագուստ:
Տրիխոֆիտիա
Տրիխոֆիտիան ուղեկցվում է օղակաձև բծերի առջացմամբ և քորով: Բծերը կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում: Այս հիվանդության հարուցիչը սնկերն են, որոնք փոխանցվում են մարդուն հիվանդի մաշկի կամ իրերի հետ շփման ժամանակ: Հիվանդությունը կարելի է բուժել հակաբակտերիալ քսուքներով:
Ոտնաթաթի սունկ
Հանդերձարանի հատակից և գորգերից ոտքերը կարող են վարակվել ոտնաթաթի միկոզով: Միկոզն արտահայտվում է քորով, այրոցով, մաշկի թեփոտումով, ճաքերով՝ հատկապես մատների արանքներում:
Պաշտպանվելու համար հանդերձարանում ռետինե հողաթափեր կրեք, ինչպես նաև, ոտքերը չոր պահեք: Անհրաժեշտ է արագ փոխել խոնավ գուլպաները:
Ներբանային գորտնուկներ
Ներբաններին առկա պինդ գոյացությունները կարող են վիրուսով պայմանավորված ներբանային գորտնուկներ լինել: Երբեմն, վնասված մազանոթների հետևանքով, գորտնուկին մանր սև կետիկներ են լինում՝ լուրջ անհարմարություն պատճառելով, խանգարելով մարդուն քայլել կամ վազել: Բուժման համար կան հատուկ քսուկներ, սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ստանալ բուժման համապատասխան ուղղորդումներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։