05/06/2023 12:32
Սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։
«Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։
Սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ նրանք, որոնք իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն դա 1975 թվականի քարտեզն է, հակառակ պարագայում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին», - ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով անկլավների խնդրին՝ ԱԳ նախարարն ասաց, թե, իր կարծիքով, այդ հարցով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը։