05/06/2023 11:59
Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Արսեն Վիգենի Սիմոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում:
2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:
2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2006-2007 թթ. - Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011 թթ. - Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թթ. - ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
IV-XI.2013թ. - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
XI-XI.2013թ. - Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2013-2016թթ. - Արմավիրի մարզի դատախազ
2016-2017թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2017-2019թթ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2019-2022թթ. - ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել՝ «Մխիթար Գոշ» պետական պարգևով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: