05/06/2023 09:49
Փաշինյանի դեմքին ժպտացողները շանտաժով ապահովագրում են իրենց․ ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում դիմելու են ուժի կիրառմանը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին ադրբեջանցիներն օրը մի քանի անգամ կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին:
«Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:
Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց․ ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում դիմելու են ուժի կիրառմանը», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։