05/06/2023 18:11
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները Հայաստանի որոշ շրջաններում բարելավել են հողի խոնավության պաշարները
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արված ագրոօդերևութաբանական դիտարկումները, ըստ որոնց․
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման, հովտային շրջաններում՝ կաթնային հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի ծաղկաբույլերը, ծխախոտի՝ երրորդ, հինգերորդ տերևները։
Նախալեռներում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, լեռնային շրջաններում ծաղկումն ավարտվել է, առաջացել են կարտոֆիլի կողային ընձյուղները։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումներն առանձին շրջաններում բարելավել են հողի խոնավության պաշարները։