05/06/2023 14:05
Գայանե Հակոբյանն անցել է տնային կալանքի ռեժիմի
Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանն արդեն տանն է, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է», - ասաց նա։
Գայանե Հակոբյանը դատարան կբերվի ուղեկցությամբ։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։