05/06/2023 21:35
Շրջափակված Արցախի բնակիչները պարեն ձեռք բերելու համար նոր կտրոններ կստանան
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:
«Սիրելի ՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի Հանրապետության կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-րդ դպրոցների շենքերում:
Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման եւ հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:
Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: