05/06/2023 13:38
«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից։ Եվս մեկ կազմակերպություն միացել է «Հայաքվե» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին։
««Համախմբում» շարժումն ու Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը համաձայնության են եկել համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ՝ հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին։
Հանդիպմանը ներկա են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։