05/06/2023 14:09
Տեխնիկական հսկողությունը չպետք է կրի ձևական բնույթ, եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք. Ավինյան
Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով աշխատանքների որակին՝ շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի:
«Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չեն իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել: Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը չպետք է կրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին», - ընդգծել է փոխքաղաքապետը: