05/06/2023 14:38
Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում. Փոխքաղաքապետ
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ բնակիչների հետ անցկացվել է հանդիպում: Հաշվի առնելով որոշ բնակիչների բացասական դիրքորոշումը խնդրի լուծման մասով՝ հանձնարարվել է պատրաստել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում փոխքաղաքապետն անդրադարձել է հարցին։
«Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում, որոնց 1 քմ-ի համար, ի դեպ, մենք առաջարկել ենք 402 հազար ՀՀ դրամ՝ մի քանի անգամ ավելի մեծ բնակտարածքով», - նշել է փոխքաղաքապետը: