07/06/2023 22:17
Ադրբեջանը շարունակում է կեղծ լուրեր տարածել․ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին․
«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։