07/06/2023 14:29
Այս իրավիճակը բացառվել չի կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ. ՆԳ փոխնախարարը՝ քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին
Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով կարմիր բերետավորի՝ քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքին։
«Ինչ վերաբերում է Դիլիջանի քրեականի պետի դեպքին, ապա կա կարգապահական վարույթ, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ոստիկանությունը։ Ցանկացած բռնություն, բնականաբար, ընդունելի չէ», - ասաց փոխնախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու են ոստիկանները «տղայական հարթության» մեջ լուծում հարցերը, այլ ոչ, օրինակ, քաղաքացուն տանում ոստիկանության բաժանմունք՝ ՆԳ փոխնախարարը պատասխանեց.
«Այս իրավիճակը բացառվել չի կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ և կարող են եզակի դեպքեր վրա հասնել։ Կարևորը պետության արձագանքն է այս դեպքերում, և երկու դեպքում էլ իրականացվել է ծառայողական քննություն»։