07/06/2023 16:49
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. Միշուստին
Մոսկվան կարևորում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք անկեղծորեն կարևորում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք ռազմավարական և դաշնակցային բնույթ են կրում։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ և դինամիկ՝ չնայած մի շարք անբարյացակամ պետությունների կողմից կիրառվող անօրինական տնտեսական պատժամիջոցներին»,- ասել է Միշուստինը։
Նա նշել է, որ հունվար-ապրիլին Մոսկվայի և Երևանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի։