07/06/2023 20:30
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ․ Էդուարդ Շարմազանով
Ե’վ Հայաստանի քաղաքացիները, և՛ քաղաքական դաշտը, և՛ սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի ՝ ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար, հայտարարել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա գրառումը՝ ստորև․
«Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։
Նա քանդում է նաև հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը համարելով սպառնալիք։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը ։
Այլ լուծում չկա։
Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան ,այլ նաև համահայկական սպառնալիք է։
«Արարատյան ալյանսի» համաժողով։
Ք.Գելենջիկ։07.06.2023.»։