07/06/2023 09:47
«Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը, չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, կառավարության որոշմամբ ձևավորված՝ Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2022 թվականի մայիսից չի գործում։ Այն ձևավորվել էր պատերազմից հետո՝ «Սյունիքի մարզում առկա խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով», և ղեկավարում էր ներկայիս մարզպետ, ստեղծման պահին վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր էր հրավիրում, ախտորոշում խնդիրները և փորձում դրանց լուծում տալ։ Եվ չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, սակայն, մեր տեղեկություններով, կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը»։