08/06/2023 21:11
Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման դեպքերը․ Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը․
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Շուշիի, շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման հնարավոր դեպքերը»,- նշված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում։