08/06/2023 12:19
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այս մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, հայտնում է БЕЛТА-ն։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ տարածքում հակամարտությունները, հատկապես զինված, պետք է վերացնել։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է։
«Համբերություն և խնդրին լուծում գտնելու փորձեր են պետք, որոնք ձեռնտու կլինեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։