08/06/2023 17:21
«Հուսով ենք՝ հանդիպումը կկայանա մոտ ապագայում»․ Ադրբեջանը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին
«Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում», - ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Որպես կանոն, հանդիպման ստույգ օրը հայտարարում է հանդիպումը կազմակերպող երկիրը», - հավելել է նա։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել էին, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսվում է անցկացնել հունիսի 12-ին: