08/06/2023 17:58
Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է բանեցնում հետխորհրդային բոլոր պետությունների վրա՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսներին խոչընդոտելու համար․ Պատրուշև
ԱՄՆ աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային բոլոր պետությունների վրա՝ նպատակ ունենալով խաթարել նախկին ԽՍՀՄ երկրների միջև կառուցողական հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է «Российская газета»-ն։
«Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է բանեցնում հետխորհրդային բոլոր պետությունների վրա։ Գլխավոր նպատակը նախկին խորհրդային հանրապետությունների միջև կառուցողական հարաբերությունների խաթարումն է, ինչպես նաև ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիոն պրոցեսներին խոչընդոտելը»,- ասել է Պատրուշևը՝ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ։
«Սեփական ծրագրերն իրականացնելու համար անգլո-սաքսոնները շանտաժի, խաբեության և սպառնալիքների միջոցով փորձում են իրենց կողմը ներքաշել առավելագույն թվով պետությունների, որոնց շահերի հետ նույնիսկ չեն էլ փորձում հաշվի նստել»,- հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։