08/06/2023 13:52
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվում է
Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:
Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։