08/06/2023 17:31
ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը
Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Նաննա Սկաուին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
Վահե Գևորգյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ վստահություն հայտնելով, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը:
Ն. Սկաուն բարձր է գնահատել ՊՀԾ ծրագրային համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու բոլոր ջանքերը՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել իրականացվող ծրագրերին, մասնավորապես «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերին:
Երկուստեք գոհունակություն հայտնելով գրանցված արդյունքների կապակցությամբ՝ կարևորվել է ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների դիտարկումը: