08/06/2023 11:35
Անահիտ Ավանեսյանն Արսեն Թորոսյանի քննադատություններին շատ լավ է վերաբերվում (Տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բոլոր տեսակի քննադատություններին լավ է վերաբերվում։
«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում», - կառավարության նիստից հետո ասաց նախարարը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։
Ավանեսյանն ասաց, թե իրենց հարաբերությունները «շատ լավ են, գործընկերային»։