08/06/2023 12:25
«Սա վճռորոշ խնդիր է». Լուկաշենկոն հորդորել է մտածել ՀԱՊԿ անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի շուրջ
ՀԱՊԿ երկրների համար նպատակահարմար է մտածել կազմակերպության հավաքական անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի մասին՝ մինչև 2035 թվականը, ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հաշվի առնելով սպառնալիքների լայնածավալ վերափոխումը՝ այժմ նպատակահարմար է մտածել կազմակերպության հավաքական անվտանգության նոր ռազմավարության հայեցակարգի շուրջ՝ մինչև 2035 թվականը», - ասել է նա։
Ըստ Լուկաշենկոյի՝ այս անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ գործող փաստաթուղթն ընդունվել է 2016 թվականին և հաշվարկված է մինչև 2025 թվականը։
Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է աշխատանք սկսել մոտեցումների ներդաշնակեցման և Եվրասիական մայրցամաքի ապագա անվտանգության ճարտարապետության համար համապատասխան առաջարկների մշակման ուղղությամբ։
«Կարծում եմ, որ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն և ՀԱՊԿ-ն ամբողջությամբ պետք է սկսեն աշխատել մոտեցումների ներդաշնակեցման և Եվրասիական մայրցամաքի ապագա անվտանգության ճարտարապետության համար համապատասխան առաջարկների մշակման ուղղությամբ: Սա վճռորոշ խնդիր է», - ասել է Բելառուսի նախագահը: