08/06/2023 14:39
Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր խմբում
Միլանի «Ինտեր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի մարզմանը։
Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր խմբում: Նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Միլան»-ի դեմ պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին: