08/06/2023 11:24
ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային (Տեսանյութ)
Լրագրող Բորիս Մուրազին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ուրեմն էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի (իր խոսքով՝ միայն վերբալ բռնության, բայց ես չեմ հավատում) և թողել չոլերում։ Իրավապահները ոչինչ, իհարկե, չեն արել, ավելին՝ նիկոլական ժեխնյուզը այն ակտիվորեն տարածում է։ Մի քանի օր անց ոչ բարոյական մարդուց ծնված այս բիոզանգվածը դուբինկով հարվածում է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս բռնությունների հովանավորը անձամբ Նիկոլն է»։
Նշենք, որ Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանն այսօր ձերբակալվել է: Մինչ այդ Արագածավանի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյա, Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանից ակցիայի վայր գալ, Արագածավան գյուղ շուրջ 40 ոստիկան էր ժամանել։
Բանն այն է, որ Սուրեն Թորոսյանի եւ գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջեւ մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ էր ծագել է։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։
«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր, նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի, խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց», - պատմել է գյուղի բնակիչներից մեկը։
Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն էլ նշել է՝ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:
«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով՝ հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ հաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմել է նա:
Պապիկյանը ասել է, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են: