08/06/2023 10:25
«Ժողովուրդ». Վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՔԿ-ում դեռևս շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առևանգման գործը ուղարկվել է դատարան, և մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը կալանքի տակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման դեպի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ և Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի և մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:
Ստացվում է, որ նախաքննական մարմինը, այս քրեական գործով քննությունը շարունակելով, այն որպես «մահակ է պահում» զոհված զինվորների ծնողների գլխին՝ հասկացնելով՝ եթե սխալ բան անեն, ապա Գայանե Հակոբյանի նման կհայտնվեն բանտերում»։