08/06/2023 09:42
ՔՊ-ական պաշտոնյան հարվածել և գազ է փչել էպիլեպսիկ հիվանդություն ունեցող երիտասարդի դեմքին․ նա ձերբակալվել է
Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է: Տեղեկությունը հայտնում է MediaHub-ը։
Իսկ մինչ այդ, NEWS.am-ի փոխանցմամբ, գյուղացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյա, Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանից ակցիայի վայր գալ, Արագածավան գյուղ շուրջ 40 ոստիկան էր ժամանել։
Բանն այն է, որ Սուրեն Թորոսյանի եւ գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջեւ մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ էր ծագել է։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։
«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր, նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի, խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց», - պատմել է գյուղի բնակիչներից մեկը։
Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն էլ նշել է՝ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:
«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով՝ հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ հաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմել է նա:
Պապիկյանը ասել է, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են: