09/06/2023 15:20
Հարցվածների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը
ՀՀ հարցված քաղաքացիների 3.8 տոկոսն է լիովին դրական գնահատում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Ավելի շուտ դրական՝ 5.4%, ավելի շուտ բացասական՝ 18.5%-ը, 8.9%-ը դժվարացել է պատասխանել, 63.4%-ը բացասական է գնահատել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը
63.4%-ը բացարձակապես դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցումն իրականացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ 1100 քաղաքացիների շրջանում։