09/06/2023 16:07
Ամենաակտուալ բույրերն ամռանը. մի՛ խնայիր «այցեքարտիդ» վրա
Ամռանը պատրաստվելիս պետք է մեծ բծախնդրությամբ ընտրել նոր բուրմունք՝ գույներ ավելացնելով ձեր սովորական օծանելիքների շարքին՝ գրավիչ և անսպասելի ամառային շնչով:
Իսկ ինչպե՞ս ընտրել քեզ համապատասխան բուրմունք՝ առկա բոլոր տարբերակներից և չսխալվել, Aysor.am-ին պատմեց օծանելիքի փորձագետ Արուսյա Սիմոնյանը:
- Ո՞ր բույրերն են լավագույնս բացահայտվում ամռանը, և արդյոք դրանց վրա ազդում են կլիմայական առանձնահատկությունները։
- Ամառը թարմ և թեթև բույրերի, ծաղկային և մրգային կոմպոզիցիաների ժամանակահատված է, սակայն կլիմայական պայմանները հաճախ իրենց ճշգրտումներն են անում: Խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններում ջրային կոմպոզիցիաները կարող են ակնթարթորեն անհետանալ, մինչդեռ արևելյան-ծաղկային բուրմունքները, ընդհակառակը, թունդ բույր կտան, իսկ արևելյան հիմքն, ինքնին, կդառնա ավելի «թափանցիկ»:
Ցիտրուսային նրբերանգով բույրերը ակտուալ են ցանկացած կլիմայական պայմաններում՝ դրանք տալիս են թարմ, թեթև և հանգիստ տրամադրություն։ Կանաչ եթերով թարմ փայտային բուրմունքները կատարյալ են չոր ու տաք կլիմայի համար։ Իհարկե, առաջին հերթին պետք է հաշվի առնելսեփական հոտառական պահանջմունքները և ընտրել այն կոմպոզիցիան, որի հետ առավել կոմֆորտ կլինեք։
- Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել ամառային սեզոնին օծանելիք ընտրելիս։
- Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զգացմունքներին ու տրամադրությանը։ Սա մի փոքր զգացմունքային դաշտից, իսկ պրակտիկ առումով խորհուրդ կտամ ամռանը ձեռք բերել բոլորովին նոր բուրմունք, շեղվել ստանդարտ նախասիրություններից և փորձել մրգային ու քաղցր բույրեր:
- Ինչպե՞ս գտնել բույրի երկարակեցության բանալին ամռանը։
- Բույրի երկարակեցությունը պահպանելու համար, խորհուրդ է տրվում այն ցողել խոնավ մարմնի վրա՝ անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո: Ավելի վառ բույրի համար՝ կիրառել զարկերակային կետերում (դաստակ, արմունկ, պարանոց), ինչպես նաև ուսերի փոսիկներին, որպեսզի մյուսները հնարավորություն ունենան որսալու մեղմ բույրը:
- Ի՞նչ նոտաներ պետք է նախընտրել տաք սեզոնին
- Ամռանը հիմնականում ակտուալ և թրենդային են դառնում բոլոր ցիտրուսային նոտաները՝ բերգամոտ, մանդարին, լայմ, որոնք զովություն և փայլ են հաղորդում բույրին:
Նման մրգային և հատապտուղների նոտաները, ինչպիսիք են թուզը, ազնվամորին և տանձը, բաղադրությունը կլրացնեն խաղային քաղցրությամբ և ամառային տրամադրությամբ:
Վետիվերի նոտան՝ համակցված ցիտրուսային, կանաչ և սև թեյի երանգները, կալոնե ջրային նոտաները հարմար են թարմ բուրմունքների սիրահարներին՝ առանց ծաղկային եզրի:
Գարդենիան, հասմիկը և վարդը միտում ունեն քաղաքային իրականությունից կտրելու և տանելու էկզոտիկ կղզի:
Ամառային սեզոնի համար խորհուրդ կտամ զինանոցում ունենալ բույրերի առնվազն երեք ուղղություն՝ ցիտրուսային, մգային և ծաղկային։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։