09/06/2023 22:09
Պոլիպոզների առկայության դեպքում մի՛ հետաձգեք բուժումը. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյանի հորդորը
«Նաիրի» ԲԿ-ի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Լևոն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում մշտապես անդրադառնում է ԼՕՌ խնդիրներին ու հիվանդություններին և տալիս կարևոր ու առաջնային խորհուրդներ։
Այս անգամ անդրադարձը պոլիպոզների և դրանց առաջացրած խնդիրների մասին էր.
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։
Պոլիպոզները սովորաբար ինֆեկցիոն բնույթ են կրում կամ առաջանում են ալերգիկ կոմպոնենտից, և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ։
Պոլիպոզների առաջացման պատճառը կամ գենետիկ գործոնն է, կամ լորձաթաղանթի գրգռումն է, այտույցը, օրինակ՝ տարբեր ալերգենների արդյունքում: Այն բերում է քթի լորձաթաղանթի այտույցի, որով լորձաթաղանթը պաշտպանվում է տվյալ ալերգենից, որպեսզի չթողնի այդ ալերգենի մուտքը արյան մեջ:
Պոլիպոզների բուժումը տարիներ առաջ միայն վիրահատական էր, բայց ժամանակակից բժշկությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հակաալերգիկ բուժումներին, նախավիրահատական և հետվիրահատական մոտեցումներին:
Իրականում պոլիպների վիրահատությունը կարող է բերել պոլիպների կրկնակի գերաճի, ինչը վտանգներ է պարունակում:
Բժիշկ Թորոսյանն այն համոզման է, որ ժամանակին մասնագետի դիմելու և գրագետ բուժման դեպքում հնարավոր է խուսափել պոլիպների առաջացրած բարդություններից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։