09/06/2023 11:17
Աշոտ Փաշինյանը գլուխ է խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց պնդում է՝ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։
Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։
«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», - ասաց Փաշինյանը։
Հարցին՝ այդ թվում նաև տիկին Գայանեի առա՞ջ՝ արձագանքեց. «Այո՛, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»։
Նա ասաց, թե զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ շփվել է, փոխադարձ հարգանք կա ու երբևէ չի կարծել, որ որևէ տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ։