09/06/2023 16:13
Աշոտ Փաշինյանը գոհ է, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին, դա շատ կարևոր է, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, ըստ որի, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մեղավոր ճանաչվեց։
«Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, ՀՀ-ում յուրաքանչյուր միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական», - ասաց Աշոտ Փաշինյանը։
Նա նշեց, թե չի բողոքարկելու դատարանի որոշումը, ըստ որի, Գայանե Հակոբյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի։
Փաշինյանն ասաց, թե փաստաբան չունի, որովհետև պաշտպանվելու կարիք չունի․
«Կարծում եմ՝ ունեմ բավական գիտելիքներ և հնարավորություն ունեմ ուսումնասիրելու պրոցեսը»։