09/06/2023 18:49
ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հումանիտար իրավիճակը լարված է. Փաշինյանը՝ Պուտինին
Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Փաշինյանը հանդիպման սկզբում նշել է, որ կքննարկվեն երկկողմ օրակարգին և տարածաշրջանում իրավիճակին վերաբերող հարցեր։
«Կարծում եմ՝ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք, այնտեղ պահպանվում է հումանիտար լարված դրությունը։ Ղարաբաղում արդեն մի քանի ամիս է՝ գազ ու էլեկտրականություն չկա»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը նույնպես լարված է մնում։
«Պետք է ընդգծեմ, որ այժմ պարենի առաքումը Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, բայց դա սահմանափակ քանակություն է։ Ընդհանուր առմամբ, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա կարևոր հարց է։ Վստահ եմ՝ այսօր կքննարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։