09/06/2023 14:13
Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է, և սա սահմանը չէ. Փաշինյան
2022 թվականին Հայաստանի տնտեսությունը տպավորիչ տնտեսական աճ է գրանցել. ՀՆԱ-ի աճը, 2021 թվականի համեմատ, կազմել է 12,6%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական կոնգրեսում։
Նրա խոսքով՝ արտահանման աճը նախորդ տարվա ընթացքում կազմել է 77,7%, իսկ արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է գրեթե 3 անգամ։
«Բայց նշեմ, որ դա մեզ համար սահմանը չէ»,- ասել է Փաշինյանը։