09/06/2023 15:25
Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է լոնդոնյան այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, նա պետության հաշվին Լոնդոն է մեկնել կնոջ ու դստեր հետ։
«Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին:
Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:
Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը, ցավոք, մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխահրով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ:
Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում», - Facebook-ում գրել է Սիմոնյանը։
Նշնեք, որ Ալեն Սիմոնյանն ու կինը Լոնդոնից «Ինստագրամ»-ում լուսանկարներ էին տարածել ու նշել, որ Լոնդոնում «կյանքը եռում ա»։