09/06/2023 19:28
Կարեն Շահնազարովին Ռուսաստանի պետական մրցանակ են շնորհել
Ռեժիսոր Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։
«Արվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար 2022 թվականի Ռուսաստանի պետական մրցանակը շնորհվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին»,- «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը՝ ասուլիսի ժամանակ։
Պետական այս մրցանակը Ռուսաստանում համարվում է հասարակության ու պետության առջև գիտության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների վաստակի ամենաբարձր գնահատականը։ Բացի դրամական պարգևից (2020 թվականից մրցանակի չափը մինչև 10 միլիոն ռուբլի է սահմանվել), դափնեկիրները ստանում են նաև դիպլոմ ու շքանշան։