09/06/2023 20:48
«Շարունակելու ենք զարգանալ ու առաջընթաց գրանցել»․ «Ռոսատոմ»-ն արձագանքել է Վաշինգտոնին ու Լոնդոնին
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռիա Նովոստի»-ի խնդրանքով մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունը, համաձայն որի ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ստեղծել են նոր տնտեսական գործընկերություն, որի նպատակն է հակազդել Ռուսաստանին՝ միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում։
««Ռոսատոմը» շարունակելու է զարգանալ ու առաջընթաց գրանցել միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում՝ չնայած այնտեղից նրան դուրս մղելուն ուղղված ծրագրերին, որոնք հետապնդում են Վաշինգտոնն ու Լոնդոնը։ «Ռոսատոմը» կշարունակի իր գործունեությունը։ Այդ տարատեսակ միություները, որոնք բավականին հաճախակի են ասպարեզում հայտնվում, նույն պարբերականությամբ էլ անհետանում են, իսկ «Ռոսատոմը» շարունակելու է զարգացման իր ճանապարհը, քանի որ ունի մրցակցային առաջարկ՝ միջուկային պահանջարկի գրեթե ողջ սպեկտորի համար»,- ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը։