09/06/2023 10:37
Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմականացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ, այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:
«Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով՝ Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում», - նշել է Աբրահամյանը։