09/06/2023 17:44
Թեպետ նիկոլական ռեժիմը «հեփի էնդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է․ Փորձագետ
Փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․
«Քիչ առաջ «Աշոծիկի գործով» դատվող տիկին Գայանեն ընդունեց «մեղքը», դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազարկման և կարող է վերջապես գնալ տուն։
Մի քանի կարևոր կետ...
Նախ՝ ակնհայտ է, որ «մեղքը» ընդունել է նիկոլական ռեժիմի ու նաև իր ընտանիքի որոշ անդամների շատ ուժեղ ճնշման տակ։ Փաստաբաններից հրաժարվել ստիպելը հենց այն բանի համար էր, որ գրեթե հնարավորություն չունենա այլ կարծիք լսելու։ Ակնհայտ է, որ շատ ակտիվ ձևով իր հետ «աշխատել են»։ Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է, որ թեպետ նիկոլական ռեժիմը «հեփի էնդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է։
Անցյալ անգամ մեկ օրվա մեջ նախ իրեն ազատելու մասին հայտարարելը, իսկ ժամեր անց 1,5 ամսով լրացուցիչ կալանավորելը հենց այդ բռնաճնշումների հանգուցային մասն էր, որով սկզբից հույս տվեցին, հետո out of nowhere մի հատ էլ հարվածեցին կնոջը։
Երկրորդը՝ սա ակնհայտորեն ցուցադրական ակցիա է` զոհվածների մյուս ծնողներից շատերին վախեցնելու և լռեցնելու համար։
Երրորդը՝ հերթական անգամ ականատես ենք ընդդիմադիր և ազգային ուժերի անպատրաստությանը։ Կարելի էր, էլի, 5 տարում ստեղծել համակարգ ռեժիմի զոհերին լայնամասշտաբ հանրային աջակցություն ստեղծելու։ Կարելի էր ու պիտի ստեղծվեր ակտիվիստներին մարզելու համակարգ, որպեսզի բանտում հայտնվելուն մարդիկ պատրատ լինեին (այս ամենի համար կան դասընթացներ, դասագրքեր, ձեռնարկներ և, ի վերջո, մասնագետներ)։ Հիմա էլ ուշ չի դա անելը։ Ու պետք է արվի, եթե ցանկանում եք, որ մարդիկ չվախենան փողոց դուրս գալ և բողոքել»։