09/06/2023 12:06
Փաստաբաններն այլևս չեն պաշտպանի Գայանե Հակոբյանի շահերը. դիրքորոշումների մեջ փոփոխություն կա
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։
«Մեր և մեր վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ մենք այլևս չենք իրականացնելու Գայանեի պաշտպանությունը», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նա նշեց, թե Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։
Դատարանը որոշել է այլ պաշտպաններ ներգրավել։
Նշենք, որ արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։