09/06/2023 20:20
ԳԹԿ-ն հրապարակել է «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները․ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար
Հայաստանում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները․ այսօր քննությունների առաջին օրն է։
Դիմորդներն քննություններ են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Նշված առարկաների քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում։
Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, և «Ռուսաց լեզու»՝ 292:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է քննական թեստերի ճիշտ պատասխանները։ Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Միասնական հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 13-ին՝ «Օտար լեզուներ» առարկայից: