10/06/2023 21:30
Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծում է՝ ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են․ դարեր ի վեր եկեղեցին իր դերակատարումն է ունեցել ազգի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու գործում։
«Ըսած ենք, կ՚ըսենք ու մի՛շտ պիտի ըսենք.- եկեղեցին իր ըսելիքը եւ ընելիքը ունի մեր ազգը յուզող խնդիրներուն ու դիմագրաւող մարտահրաւէրներուն գծով։ Ազգին հարցերը նաեւ եկեղեցւոյ հարցերն են եւ՝ փոխադարձաբար։ Այս կը յիշեցնէ մեզի մեր դարաւոր պատմութիւնը»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գրառման մեջ։