10/06/2023 18:34
Արայիկ Հարությունյանը հանրության տարբեր շրջանակների հետ է հանդիպում, ներկայացնում է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անցած շաբաթվա ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։
Հանդիպումների ընթացքում նա մեկնաբանել է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները, ներկայացրել Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը և ձևակերպել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անելիքները։