10/06/2023 18:14
«Այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը»․ Արսեն Բաբայանը տուգանքի նոր մեթոդի մասին է հայտնում
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը մի մարդասիրական կանոն ուներ: Երբ տրանսպորտային միջոցի վարորդը միաժամանակ թույլ էր տալիս երթևեկության կանոնների մեկից ավելի խախտում, ապա ոստիկանն իրավասու էր վարորդին տուգանել կատարած խախտումներից միայն ամենածանրով (ամենաթանկը):
Պարզվում է` այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը, և այսուհետ վարորդը կտուգանվի կատարած բոլոր խախտումների համար՝ միաժամանակ:
Մանր ու էժան խուժանություններ անող իշխանություն»: