10/06/2023 18:54
ԱՄՆ-ի խոստացած ռազմական օգնության նոր փաթեթը Ուկրաինային կտրամադրվի ամիսներ, նույնիսկ տարիներ անց․ Bloomberg
Հունիսի 9-ին Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին՝ նշելով, որ 2,1 միլիարդ դոլարի ռազմական օգնության այդ փաթեթում ներառված են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ ու զինամթերք։
Bloomberg-ի տվյալներով, սակայն, նշված օգնության զգալի մասը առաջիկա ամիսներին, նույնիսկ հնարավոր է՝ տարիներին, Ուկրաինա չի հասնի։ Ազդարարված սպառազինությունը, ի տարբերություն ԱՄՆ պաշտպանության նախարարության պահեստներից մատակարարվող զենքերի, դեռ պետք է իրավական անհրաժեշտ ընթացակարգեր անցնի՝ Ուկրաինա ուղարկվելուց առաջ, բացի այդ, ինչն ամենակարևորն է, այն դեռ պետք է արտադրվի։